ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վախճանից հետո բանտը, որտեղ 18 տարի անց է կացրել դեմոկրատ գործիչը, դարձել է ուխտատեղի։
Ռասսայական խտրականության և անարդարության դեմ պայքարող Մանդելան, որն ամբողջովին նվիրվել էր Աֆրիկայի մայրցամաքում և ամբողջ աշխարհում դեմոկրատիա հաստատելու պայքարին, 1960-ականներից իր քաղաքական գործունեության համար 27 տարի անցկացրել է Հարավային Աֆրիկայի բանտերում։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը, Մանդելային հիշելու համար նավակներով մարդիկ են գալիս Քեյփթաունի մերձակայքի Ռոբեն կղզու բանտ։
Այստեղ քաղբանտարկյալներն աշխատել են կրաքարի հանքերում, որտեղ Մանդելան վնասել է տեսողությունը, առողջությունը, ստորացվել սպիտակամորթ հսկիչներից: Ռոբենի նախկին բանտարկյալներն ասել են, որ ցանկանում են՝ կղզին ոչ թե տանջանքների և տառապանքների, այլ ոգու հաղթանակի խորհրդանիշ դառնա:
Մանդելայի բանտարկության վայրն ուխտատեղի է դարձել
ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վախճանից հետո բանտը, որտեղ 18 տարի անց է կացրել դեմոկրատ գործիչը, դարձել է ուխտատեղի։
Ռասսայական խտրականության և անարդարության դեմ պայքարող Մանդելան, որն ամբողջովին նվիրվել էր Աֆրիկայի մայրցամաքում և ամբողջ աշխարհում դեմոկրատիա հաստատելու պայքարին, 1960-ականներից իր քաղաքական գործունեության համար 27 տարի անցկացրել է Հարավային Աֆրիկայի բանտերում։
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը, Մանդելային հիշելու համար նավակներով մարդիկ են գալիս Քեյփթաունի մերձակայքի Ռոբեն կղզու բանտ։