«Սարդարապատի» թանգարանի և «Միսս Հայաստան»–ի տնօրենը ծեծել է իր աշխատակցին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Մկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Կարեն Ա.-ն «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» թանգարանի և «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանն է։
«Սարդարապատի» թանգարանի և «Միսս Հայաստան»–ի տնօրենը ծեծել է իր աշխատակցին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Կարեն Ա.-ն «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» թանգարանի և «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանն է։
7or.am