Լրահոս

16.12.2013 13:40


Ընտանիքը ստիպված կլինի ապրել աղբանոցի ավտոտնակում

Ընտանիքը ստիպված կլինի ապրել աղբանոցի ավտոտնակում

«SOSկալի վիճակ» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ Դիլանյանների՝ 3 անձից բաղկացած ընտանիքը սոսկալի ծանր վիճակում է հայտնվել: Փաստաթղթային խնդիրների պատճառով նրանց փոքրիկը, ով հիվանդ է գաստրիտով, չի կարող բուժում ստանալ: Ընտանիքի հայրը՝ Արման Դիլանյանն, աշխատում է աղբանոցում, որի ավտոտնակում շուտով ստիպված կլինեն բնակություն հաստատել նաև իր կինն ու փոքրիկը, քանի որ տանտերը բարձրացրել է բնակարանի վարձը, ինչին 45000 դրամ աշխատավարձը չի բավարարում: Մանրամասներն Արման Դիլանյանը ներկայացնում է SOSկալի վիճակ նախաձեռնության նկարահանած տեսանյությում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցելու այս ընտանիքին, կարող են զանգահարել Արման Դիլանյանին +37498 13-29-94 հեռախոսահամարով: Նրա անունով Արդշինինվեստբանկում բացված է հաշվեհամար՝ 2470030496130000:

«SOSկալի վիճակ» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը