«Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիրն ահազանգում է իրեն սնանկացնելու մասին
Այսօր հրավիրված ասուլիսում «Ալիշան» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն չկանոնակարգված գործառույթներ է իրականացրել։Նրանք մասնավորապես պնդել են, որ «ՀայՌուսգազարդ»–ը «Ալիշան» պահածոների գործարանում տեխնիկականանվտանգությաննորմերինհակասողորոշգործառույթներ է կատարել, որոնքընկերությունումառաջացրելենպայթյունավտանգիրավիճակևհանգեցրելչհիմնավորվածգազիծախսիծավալներիհաշվարկի:
«Ալիշան» ՍՊԸ պահածոների արտադրության գործարանի հիմնադիր-սեփականատեր, տնօրեն ՍերժիկՄոսեսյանը նշել է, որ «ՀայՌուսգազարդն» իրենցից արհեստականորեն ավելի գումար է գանձել, օրինակ՝ 3 տարիների ընթացքում 100 հազար կուբամետր չօգտագործած գազի դիմաց գումար է մուծել:
–2000թ. ամենինչթողել,եկելեմՀայաստան, հիմապիտի գործարանս փակեմ, գնամ։ Ճգնաժամինգազըթանկացնումեն, ինձանից էլ կրկնակիփողենվերցնում, գործարանը սնանկացնումեն։ Արդենդանակըհասելէոսկորին,–ասել է Ս. Մոսեսյանը։
Հաշվարկը վերանայելու կամ հիմնավորելու իրենց բազմաթիվ առաջարկները, նրա խոսքերով, «ՀայՌուսգազարդն» անպատասխան է թողել, իսկ եթե, ի նշան բողոքի, չեն վճարել, պարզապես անջատել են գազի մատակարարումը։
–Եթեանջատի, հումքըկփչանա: Ավելիգործակցովհաշվարկելուպատճառով վերջերս ենք 3 միլիոն 600 հազարվճարել։ Բանակիհետպայմանագիրունեմ,սնունդեմմատակարարում,–իր մտահոգությունն է հայտնել նա։
Ի դեպ, ասուլիսին հրավիրվել են նաև «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները, սակայն հրաժարվել են մասնակցել։
«Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիրն ահազանգում է իրեն սնանկացնելու մասին
Այսօր հրավիրված ասուլիսում «Ալիշան» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն չկանոնակարգված գործառույթներ է իրականացրել։ Նրանք մասնավորապես պնդել են, որ «ՀայՌուսգազարդ»–ը «Ալիշան» պահածոների գործարանում տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործառույթներ է կատարել, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել չհիմնավորված գազի ծախսի ծավալների հաշվարկի:
«Ալիշան» ՍՊԸ պահածոների արտադրության գործարանի հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը նշել է, որ «ՀայՌուսգազարդն» իրենցից արհեստականորեն ավելի գումար է գանձել, օրինակ՝ 3 տարիների ընթացքում 100 հազար կուբամետր չօգտագործած գազի դիմաց գումար է մուծել:
–2000թ. ամեն ինչ թողել, եկել եմ Հայաստան, հիմա պիտի գործարանս փակեմ, գնամ։ Ճգնաժամին գազը թանկացնում են, ինձանից էլ կրկնակի փող են վերցնում, գործարանը սնանկացնում են։ Արդեն դանակը հասել է ոսկորին,–ասել է Ս. Մոսեսյանը։
Հաշվարկը վերանայելու կամ հիմնավորելու իրենց բազմաթիվ առաջարկները, նրա խոսքերով, «ՀայՌուսգազարդն» անպատասխան է թողել, իսկ եթե, ի նշան բողոքի, չեն վճարել, պարզապես անջատել են գազի մատակարարումը։
–Եթե անջատի, հումքը կփչանա: Ավելի գործակցով հաշվարկելու պատճառով վերջերս ենք 3 միլիոն 600 հազար վճարել։ Բանակի հետ պայմանագիր ունեմ, սնունդ եմ մատակարարում,–իր մտահոգությունն է հայտնել նա։
Ի դեպ, ասուլիսին հրավիրվել են նաև «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները, սակայն հրաժարվել են մասնակցել։
7or.am