Տնտեսական

16.12.2013 14:28


Արմեն Պողոսյան. «Այն, որ մենք թռչնամիսը ներկրում ենք, ամոթ է»

Արմեն Պողոսյան. «Այն, որ մենք թռչնամիսը ներկրում ենք, ամոթ է»

Այսօրվա ասուլիսին «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն անդրադառնալով սպառողական շուկայում առկա հարցերին՝ նկատել է, որ ելնելով տարիների փորձից՝ մենք գիտենք, որ Ամանորից առաջ թանկանում են առաջնային սպառման ապրանքները։ Խոսքը մի քանի ապրանքատեսակների մասին է, որոնցից են նաև ձուկն ու ընդեղենը (պոպոք, նուշ)։

Մսի գինն, ըստ Պողոսյանի, ունի նվազելու տենդենց։ 1700-1900 ՀՀ դրամով կարելի է թարմ միս ձեռք բերել միանգամից գյուղացուց, որը ստիպված է մորթում անասուններին, քանի որ պահելն ավելի թանկ է։

Պողոսյանի խոսքերով՝ ի տարբերություն երկու տարի առաջվա միջնադարյան վիճակի՝ կապված ձու հայթայթելու հետ, տարեցտարի նվազում է հետգնային թռիչքը. «Ձվի խնդիրը լուծելու համար ներկրումներ են ձեռնարկել ու շատ մեծ ծավալի։ Լավ է, որ ձուն չի թանկացել, բայց կործանվում է տնտեսության այդ ճյուղը։ Մենք եղել ենք ձու արտահանող երկիր, հիմա ներկրող ենք»։

Արմեն Պողոսյանը պարզաբանել է, որ ձուն չի կարելի տեղափոխել 350 կմ ավել հեռավորության վրա։ Հայաստան ներկրվող ձուն, լինի Պարսկաստանից, Բուլղարիայից, թե Ուկրաինայից, 350 կմ–ից ավելի ճանապարհ է անցնում և իր հետ բազմաթիվ վտանգներ բերում։ Պողոսյանն ասել է, որ այս ընթացքում 100-300 մլն ձու է ներկրվելու։

Թռչնարտադրությունը, մասնագետի կարծիքով, ունի մեծ պոտենցիալ։ Մինչդեռ մենք ներկրում ենք թռչնամսի 65%–ը։ «7օր»–ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորվում տեղական թռչնարտադրության ծավալների նվազումը, Ա. Պողոսյանը պատասխանել է. «Թռչնաբուծության ոլորտում կան 6-7 մեծ ձեռնարկություն ու տասնյակ փոքրեր։ Թռչնարտադրողները փորձված մարդիկ են. նրանք պատրաստել են պլան և դիմել վարչապետին, որ կարող են կրկնակի ավելացնել թռչնամսի արտադրությունը։ Դա ծրագիր է, որը պետք է ստանա պետության աջակցությունը։ Իրենք դիմել են, որպեսզի պետությունը կիսով չափ ներդրում անի, բայց այդ աջակցությունը կառավարությունից չեն ստացել։ Այն, որ մենք թռչնամիսը ներկրում ենք, ամոթ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը