Ա. Պողոսյան. «ՄՄ–ին միանալու դեպքում կա թանկացման վտանգ»
Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադառնալով ամանորյա զեղչերին՝ ասել է.
«Մեր վաճառքի ցանցում ամեն տեսակի մեքենայություններ են կատարվում, այդ թվում՝ զեղչերի հետ կապված։ Շատ ենք տեսնում զեղչ 50%–ով, նույնիսկ՝ 70%։ Զեղչը շատ լավ բան է, հատկապես եթե խոսքը տոնական զեղչերի մասին է»։
Սակայն, բանախոսի կարծիքով, մենք համոզված չենք՝ որքանով են զեղչերը համապատասխանում իրականությանը։ Համոզվելու եղանակը մեկն է՝ անհրաժեշտ է ստույգ տեղեկանալ նախորդ գների մասին։ Այն, ինչ գրված է, չի կարող հիմք լինել։ Պետք է տեսնել առարկայական՝ 20-30 օր առաջ եղած գները, բայց սպառողը այդպիսի հնարավորություն չունի։ Նման խնդիրներով զբաղվում են համապատասխան մարմինները՝ Սննդի պետական տեսչությունը, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը։
Ստուգումը, ըստ Պողոսյանի, պետք է լինի համատեղ՝ պետական, հասարակական և մամուլի միջոցով. քաղաքացիները չեն կարող հետևողական լինել խանութների հաշվարկներին. դրա իրավունքը միայն համապատասխան պետական մարմիններն ունեն։
Միության նախագահը նշել է, որ ԱՄՆ–ում և Եվրոպայում ձևավորված է համապատասխան մշակույթ և գիտակցություն՝ կապված զեղչերի հետ։ Եվրոպայում խիստ պատժվում են նրանք, ովքեր թանկացնում են ապրանքը՝ հետագայում զեղչելու միտումով։ Դեկտեմբեր ամսում սպառման ծավալը 2.5 անգամ ավելանում է։ Սպառողը շահում է՝ էժան իր ձեռք բերելով, ձեռնարկությունն էլ՝ մեծ ծավալով արտադրանք վաճառելով։
Լրագրողի հարցին՝ անդամագրվելով Մաքսային միությանը՝ մի շարք ապրանքատեսակներ կթանկանա՞ն, Ա. Պողոսյանը պատասխանել է. «Ռուսաստանի հետ մենք ունենք զրոյական մաքսային արժեքի փոխանակման պայմանագիր, բայց եթե եռակողմ դիտարկենք, ապա կա թանկացման վտանգ։ Մեր գերակշիռ առևտրափոխանակումը Ռուսաստանի հետ է, հետևապես, ցուցանիշը 0-ից շատ կլինի»։
Ամանորի կապակցությամբ կթանկանան նաև կանաչեղենը, մրգերը և ձեթը։ Դե, իսկ ամանորյա ծախսերի միջին գումարը, ըստ Պողոսյանի, 200-300 հազար ՀՀ դրամ է (ոչ միայն ամանորյա սեղանը, այլ նաև տրանսպորտային ծախսերը, հարազատներին հյուրընկալվելու ծախսերը ներառյալ)։
Պողոսյանը բոլորին կոչ է արել կասկածելի սնունդ կամ ապրանք նկատելիս անմիջապես ահազանգել համապատասխան տեսչություն։