ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է
Ճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության www.mts.am կայքում։ Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։
Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներով տարաբնույթ տեղեկատվություն է տարածվում հանրապետության ճանապարհների վիճակի մասին, որը շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը։
Այլ աղբյուրներից տեղեկատվության հայթայթումը երբեմն հանգեցնում է թյուրիմացությունների և աղավաղումների, ինչից խուսափելու համար զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության կողմից տարածված տեղեկատվությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանատու է միջպետական և հանրապետական նշանակության մոտ 3500կմ ճանապարհի համար։
Այս օրերին ամենօրյա հսկայածավալ աշխատանք է կատարվում, որպեսզի ճանապարհները երթևեկելի լինեն, դժվարություններ չառաջանան։
Այդ աշխատանքներում ներգրավված են ճանապարհները սպասարկող 35 կազմակերպություններ, ձյուն մաքրող եւ աղ ցանող շուրջ 300 մեխանիզմներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն լրատվական ծառայություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է