Լրահոս

16.12.2013 16:39


Չինաստանում ոստիկանությունը 14 մարդ է գնդակահարել անկարգությունների ժամանակ

Չինաստանում ոստիկանությունը 14 մարդ է գնդակահարել անկարգությունների ժամանակ

Երեկ երեկոյան չինական ոստիկանությունն անկարգությունների ժամանակ 14 մարդ է գնդակահարել։ Ինչպես տեղեկացնում է segodnya.ua–ն, զոհվածների թվում նաև երկու ոստիկան կա։

Պատահարը տեղի է ունեցել Սինցզյան–Ույգուրյան ինքնավար տարածքում՝ երկրի արևմուտքում։ Անկարգությունների մասնակիցները զինված են եղել և պայթուցիկ տարաներ նետել ոստիկանների ուղղությամբ։

Սինցզյան–Ույգուրյանի ինքնավար շրջանում տեղական բնակչությունն իսլամ դավանող և սեփական լեզվով՝ ույգուրերենով խոսողներն են, սակայն շրջանը հիմնականում բնակեցված է էթնիկ չինացիներով։ Այս երկու խմբերի միջև բախումներ հաճախ են տեղի ունենում։

Այս խորագրի վերջին նյութերը