Լրահոս

16.12.2013 17:45


Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանը պահմտոցի է խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև»

Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանը պահմտոցի է խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև»

Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու Սերժ Սարգսյանի համաձայնությունը ոչ մի կերպ Ռուսաստանի դաշնակցություն չի ապահովել իրեն, քանի որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության բացակայության հետևանքով ամենից շատ տուժել են ռուսները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Իր ողջ նախագահության ընթացքում Սերժ Սարգսյանը պահմտոցի է խաղացել Արևմուտքի և Արևելքի միջև, և «Արևելյան գործընկերությանը» մասնակցության նույն տարիները մեր ռազմավարական գործընկեր ռուսների հետ ոչ մի կերպ չեն համաձայնեցվել: Եթե Մաքսային միությանն անդամակցությունը մեր նախաձեռնությունը լիներ` պայմանավորված Հայաստանի իրական շահերով, այն Ռուսաստանի հետ համագործակցության հիանալի օրինակ կլիներ: Սակայն, Հայաստանի իշխանությունները ՄՄ են գնում բացառապես անայլընտրանքայնության հետևանքով`պայմանավորված իրենց անցյալի սխալներով և, որպես հետևանք, խոցելիությամբ»,- ընդգծել է Մանուկյանը:

Հետևաբար, նրա գնահատմամբ, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների մասին խոսելու հարկ չկա: Նույն «գազային» պարտքերի ձևավորման հարցում իշխանությունները, Մանուկյանի համոզմամբ, երեք տարի չեն վճարել սպառած գազի ամբողջական արժեքը`տարբերությունը պետբյուջեից կամ պետության սեփականությամբ վճարելու խոստումներ տալով: Մինչդեռ բյուջեում դրա համար որևէ դրամ նախատեսված չէր: «Հիմա Տիգրան Սարգսյանն արդեն ռուսներին է տվել «ՀայՌուսգազարդի» վերջին 20%-ը, և դեռ հայտնի չէ, թե ինչ է մտադիր տալ նրանց ապագայում: Հենց այդ պատճառով Մոսկվան արդարացիորեն Երևանին չի ընկալում որպես իրավահավասար գործընկեր: Այս համատեքստում, իհարկե, պետք է ընդգծել, որ բոլոր հիմնական թանկացումները Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններից հետո»,- ամփոփել է Մանուկյանը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը