Լրահոս

16.12.2013 18:02


ԱՄՆ–ը 2014-ից կսկսի հակահրթիռային պաշտպանության նավեր տեղակայել Եվրոպայում

ԱՄՆ–ը 2014-ից կսկսի հակահրթիռային պաշտպանության նավեր տեղակայել Եվրոպայում

Հակահրթիռային պաշտպանության փուլային համակարգի կառուցման շրջանակներում 2014 թվականին Պենտագոնը կսկսի Եվրոպայում ամերիկյան կործանիչների տեղակայումը։ Ինչպես տեղեկացնում է «Росбалт»-ը, հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայությանը, մյուս տարի իսպանական Ռոտա քաղաքում տեղակայված ռազմաբազա կժամանեն առաջին երկու կործանիչները՝ Ross–ը և Donald Cook–ը, իսկ 2015–ին՝ Carney–ը և Porter–ը։ Նավերի տեղակայման նպատակը եվրոպացի դաշնակիցների անվտանգության ապահովումն է, որոնք տեղակայված են ամերիկյան զորքերի տարածքում, ինչպես նաև հնարավոր հրթիռային վտանգներից պաշտպանվելը։ Այդ նավերը ռազմական պարեկություն են իրականացնելու Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Այս խորագրի վերջին նյութերը