Ժողովուրդը ամեն ինչից հոգնած-բեզարած, զզված-կատաղած, գաղջ մթնոլորտից սրտխառնոց ապրելով մոտենում է Նոր տարվան:
«Ինչ տոն…Որ մտածում եմ եկող տարի էլ են սրանք մնալու, քիչ է մնում գժվեմ»,-նկատի ունենալով իշխանություններին՝ բողոքում է հարեւանուհիս:
«Ինչո՞ւ միայն եկող տարի…մի՛շտ…Գալուստ Սահակյանն ասում է մենք կհեռանանք միայն այն ժամանակ, երբ լուծենք Արցախի հարցը, երբ երկիրը զարգացնենք»,-պատասխանում եմ հարեւանուհուս: Վերջինս բարձրաձայն անիծում է, չանչ է անում իշխանություններին ու բարկությունից կարմրած համարյա գոռում է. «Ա՛յ, անխիղճ, անաստվածներ, մեր համար Արցախի հարցը լուծված-պրծած ա, կարաք հանգիստ ջհանդամվե՛ք, երկիրն էլ էն օրին եք գցել, որ…դուք պըտի՞ զարգացնեք, զարգացնող էիք, բա մինչեւ հիմա ինչի՞ չէիք զարգացնում…դուք մենակ ավերող եք, գնացեք, ուրիշները կգան, բալքի կարանան զարգացնեն, թե չէ ձեզանից հույս չկա»:
Աստիճանահարթակի վրա մեր այս «քաղաքական» զրույցն ավարտելուց հետո, չգիտես ինչու մտածեցի իշխանությունների տոնական բաժակաճառերի մասին:
Մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր սիրելի ժողովուրդը…դիմացկուն, մաքառող, իմաստուն, քաղաքացիական հասունություն դրսեւորող…
Մի խոսքով, ձմեռը կհանի, դե, գարնանն էլ «խոտը կանաչում» է…
Կառավարության անդամները իրենց գերատեսչություններում քեֆեր կանեն, ճոխ նվերներ կբաժանեն աշխատակիցներին ու կթռնեն եվրոպա՝ «օֆշորային» տարածքներ՝ տոնական օրերն այնտեղ անցկացնելու:
Երկիրը խումհարը կհաղթահարի մի տաս օրից եւ կրկին կհայտնվի գարշահոտ ճահճում:
Ու ինչպես երգում է ասվում «Եվ ամեն ինչ կսկսվի նորից»:
Ավելի ճիշտ, ոչ թե կսկսվի, այլ՝ տարիներով չլուծված խնդիրները էլի չեն լուծվելու ու երկրի վերջնական «տոռմուզը» դառնալու է անխուսափելի՝ հուսահատության եւ հուսալքության ահռելի չափաբաժնով:
Երեւի, միայն հարեւանուհիս է արդեն հիմիկվանից կանխազգում կամ սթափ գիտակցում 2014-ի ահավոր պատկերը. «Որ մտածում եմ եկող տարի էլ են սրանք մնալու…»:
«…Որ մտածում եմ եկող տարի էլ են սրանք մնալու…»

Կիմա Եղիազարյան