Աշխարհ

17.12.2013 10:41


Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից՝ նվիրվելով քաղաքականությանը

Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից՝ նվիրվելով քաղաքականությանը

«BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից։ Մարզիկը կարևոր դերակատարում ունի Ուկրաինայում տեղի ունեցող բողոքի գործողություններում և որոշել է ամբողջովին նվիրվել Ուկրաինայի քաղաքականությանը։

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն ընդառաջել է «Աշխարհի պատվավոր չեմպիոնի» որոշմանը և հայտարարել, որ բռնցքամարտիկը կարող է կարիերան վերականգնել՝ երբ ցանկանա։

Այս խորագրի վերջին նյութերը