Թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պեսանհրաժեշտ է ջերմություն
Անցած մեկ ամսվա ընթացքում Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային հանրակացարաններում բնակվող ավելի քան 100 անապահով, բազմազավակ, միայնակ մայրերի ընտանիքների և միայնակ տարեցների «Շիրակ կենտրոնը» տրամադրեց շուրջ1300 պարկ վառելափայտ:
Բնականաբար, աղքատության և անօթևանության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող քաղաքում մեր ուժերից վեր է սուր կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքների ամբողջ ձմռան ջեռուցման համար պահանջվող վառելիքով ապահովելը: Հասկանալի է, որ ծայրահեղ աղքատությունը միայն վառելափայտկամ թեկուզ և հագուստ ու կոշիկ տրամադրելով հնարավոր չէ հաղթահարել: Առավել ևս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ բոլորիս պարտքն է ջանքեր ներդնել՝ հոգալու նրանց գոնե առաջին անհրաժեշտության կարիքները: Իսկ Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, շարքից դուրս եկած, բարակ թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն:
Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնականվիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարցչտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերայինժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի: Ներկայացվող տեսանյութը «Շիրակ կենտրոնի»կողմից անապահով ընտանիքներին մեր հայրենակիցների ու մի շարք հիմնադրամների աջակցությամբձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկ օրվա և անօթեւան ընտանիքների ապրելակերպիմասին է:
Թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պեսանհրաժեշտ է ջերմություն
Անցած մեկ ամսվա ընթացքում Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային հանրակացարաններում բնակվող ավելի քան 100 անապահով, բազմազավակ, միայնակ մայրերի ընտանիքների և միայնակ տարեցների «Շիրակ կենտրոնը» տրամադրեց շուրջ1300 պարկ վառելափայտ:
Բնականաբար, աղքատության և անօթևանության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող քաղաքում մեր ուժերից վեր է սուր կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքների ամբողջ ձմռան ջեռուցման համար պահանջվող վառելիքով ապահովելը: Հասկանալի է, որ ծայրահեղ աղքատությունը միայն վառելափայտկամ թեկուզ և հագուստ ու կոշիկ տրամադրելով հնարավոր չէ հաղթահարել:
Առավել ևս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ բոլորիս պարտքն է ջանքեր ներդնել՝ հոգալու նրանց գոնե առաջին անհրաժեշտության կարիքները: Իսկ Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, շարքից դուրս եկած, բարակ թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն:
Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնականվիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարցչտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերայինժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի: Ներկայացվող տեսանյութը «Շիրակ կենտրոնի»կողմից անապահով ընտանիքներին մեր հայրենակիցների ու մի շարք հիմնադրամների աջակցությամբձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկ օրվա և անօթեւան ընտանիքների ապրելակերպիմասին է:
http://www.youtube.com/watch?v=nlfJ4sgWBMo&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ