Լրահոս

17.12.2013 11:05


Վահեն Էնֆիաջյան. «Կոչ եմ անում միանալ մեզ»

Վահեն Էնֆիաջյան. «Կոչ եմ անում միանալ մեզ»

Այսօր ՀՀ ԱԺ չորս խորհրդարանական խմբակցությունների անունից Սահմանադրական դատարան ենք հանձնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ մեր անհամաձայնության և սահմանադրական կարգով այն վիճարկելու դիմումը:

Փաստացի խոցելի խումբ է դարձել հասարակության ամենաբանուկ և աշխատունակ խավը, որոնց էլ անդրադառնում է օրենքը՝ տարածվելով 1974թ.-ից հետո ծնված անձանց վրա: Հարգելի՛ ՀՀ քաղաքացիներ, երիտասարդներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգ են այս խնդրով, կոչ եմ անում միանալ մեզ, դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում:
Միասնական երթով քայլենք և մեր արդարացի բողոքի ու անհամաձայնության դիմումը հանձնենք Սահմանադրական դատարան:
Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը