Լրահոս

17.12.2013 11:41


«1in.am-ն արտահայտում է Բաղրամյան 26-ի տեսակետը»

«1in.am-ն արտահայտում է Բաղրամյան 26-ի տեսակետը»

1in.am-ն արտահայտում է Բաղրամյան 26-ի տեսակետը. փաստորեն, Սերժն ուզում է, որ թուրքերը ներգրավվեն ղարաբաղյան բանակցությունների մեջ:
Եթե մարդը անմեղսունակ կամ դավաճան չէ, ապա ինքը չպետք է ուրախանա կամ պնդի, որ Թուրքիան մտնի ղարաբաղյան կարգավորման գործընթացի մեջ: Բայց պարզվում է, որ Հայաստանում նման մարդիկ կան, և ես հակված չեմ կարծելու, թե նրանք անմեղսունակ են: Բաղրամյան 26-ի տակ աշխատող 1in.am-ը հիստերիկ կերպով հրճվում է ամերիկացի համանախագահի այն հայտարարությունից, որ Թուրքիան կարող է որոշակի փուլում ներգրավվել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մեջ: Այս ռեժիմը և իրեն սպասարկող լրատվամիջոցները խոր հակապետական ու հակահայկական էլեմենտ են պարունակում իրենց մեջ, և բոլոր առողջ ուժերը պետք է իրենց դեմ պայքարեն, քանի սրանք Ղարաբաղը չեն հանձնել, Ցեղասպանությունն էլ վերջնականապես չեն ուրացել:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը