Տնտեսական

17.12.2013 13:05


Լևոն Զուրաբյան. «Վերջին 2 տարիներին Ռուսաստանը 2 անգամ թանկացրել է գազի գինը»

Լևոն Զուրաբյան. «Վերջին 2 տարիներին Ռուսաստանը 2 անգամ թանկացրել է գազի գինը»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ վերջին 2 տարիներին Ռուսաստանը 2 անգամ թանկացրել է գազի գինը։ Դիմելով ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին՝ Զուրաբյանն ասել է. «Դուք Ազգային ժողովին տեղյակ չեք պահել, որ պարտք եք կուտակում, հիմա ասում եք՝ վավերացրեք մեր պարտքի մարման համաձայնագիրը։ Կարող է՝ մենք չէինք ցանկանում պարտքի տակ ընկնել»։

Ի պատասխան՝ էներգետիկայի նախարարը նշել է. «Երբ որոշում կայացվեց, որ սահմանին կրկին 189 դոլարով ենք գնում, ու պարտք է գոյանալու, կարիք չկար ԱԺ մտնելու, քանի որ բանակցություններ էին ընթանում վերջնական գնի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ հանցագործություն ենք արել։ Իսկ հիմա ենք ասում, որովհետեւ հիմա պարտք ունենք։ Այն ժամանակ պարտք կա՞ր, որ ասեինք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը