«Շերեմետևո»–ն կաթվածահար է եղել. թռիչքուղին սառցակալած է
«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը գրեթե կաթվածահար է եղել թռիչքուղու սառցակալման պատճառով։
Առավոտվա և կեսօրվա չվերթներն էլ ուշացել են 2 ժամով։ Օդակայանից հայտնել են, որ ներկայումս կատարվում են թռիչքուղու մաքրման աշխատանքներ։ Մինչ այդ համապատասխան մարմինները տեղեկացրել էին, որ Մոսկվայի կենտրոնում մերկասառույցը դեռևս չի խափանում երթևեկությունը, սակայն անձրևից հետո փողոցներում սառցե շերտ է առաջացել։