Լրահոս

17.12.2013 19:10


ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղազախի շրջանի ուղղությամբ, դեկտեմբերի 18-ին կանցկացվի մշտադիտարկում:

«Trend» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Փիթեր Սվեդբերգն ու Եվգենի Շարովը, ադրբեջանական կողմից՝ դաշտային օգնականներ Խրիստո Խրիսոտվն ու Ուիլյամ Փրայորը։

Այս խորագրի վերջին նյութերը