Լրահոս

17.12.2013 13:50


Սուրճը, գոմը, գազը, կնոջը սիրելը և ՀՀ էներգետիկայի նախարարը

Սուրճը, գոմը, գազը, կնոջը սիրելը և ՀՀ էներգետիկայի նախարարը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ ԱԺ–ում գազի համաձայնագրերի վերաբերյալ լսումներ են ընթանում։

Դիմելով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ընդգծել է սպառողներին մատակարարվող գազի անորակությունը։

–Սովետի ժամանակ գյուղացիները սուրճը դնում էին գազին, եփում, հետո նոր գնում էին գոմ: Իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում գոմ, կովին խոտ տալիս, գալիս են մի անգամ էլ կնոջը սիրում, հետո՝ էլի մեկ անգամ, ու այդ ընթացքում նոր սուրճը հասցնում է եռալ,-ասել է Լ. Խաչատրյանը:

Նախարարը, սակայն, այսօր ստեղծված այդ իրավիճակը չի կապում գազի անորակության հետ։

–Ինձ թվում է, որ եթե հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, շատ արագ են կնոջը սիրում։ Պետք է ուղղակի դանդաղ սիրեն,–պատասխանել է Ա. Մովսիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը