Մեկնաբանություն

17.12.2013 14:04


Թեստ

Թեստ

Այսօր տարբեր բովանդակության թեստերը բավականին մոդայիկ են դարձել։ Թե որքանով են դրանք օգնում՝ հասկանալու հարցաշարին պատասխանողի էությունը, միանշանակ պատասխանելը դժվար է, բայց, ամեն դեպքում, ինչ–որ բան երևի բացահայտում են։

Ներկայացվող թեստն առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ, բայց այն միանշանակ անձի խառնվածքի, նրա արժեհամակարգի, բարոյական նկարագրի յուրօրինակ ստուգարք է (հեղինակային իրավունքը պատկանում է վիրաբույժ Վահան Քոչարյանին)։ Հարցերին պետք է պատասխանել արագ՝ առանց մտածելու։

1.Նե՞գր, թե՞ վագր,

2.օֆշո՞ր, թե՞ «Նաիրիտի» հոր,

3.կուտակայի՞ն, թե՞ հակակարկտայի՞ն,

4.պոռնի՞կ, թե՞ «дворник»,

5.տիրացո՞ւ, թե՞ հերացու,

6.գործադի՞ր, թե՞ որմնադիր,

7.կթվո՞ր, թե՞ բելառուսական տրակտոր,

8.ծովափնյա Գյումրի՞, թե՞ «խոշորին գլխից բռնի»,

9.պապական մոտեցո՞ւմ, թե՞ տատական իրարանցում,

10.անհաջող որսո՞րդ, թե՞ ինովացիոն հաճախորդ,

11. «թարս բուսնած խիա՞ր», թե՞ գիտելիքահեն այր։

Եթե ձեր պատասխաններում գերակշռել են առաջին հատվածի թեստային բառերը, ապա դուք բարոյականության, խաթարված արժեհամակարգի հետ կապված լուրջ խնդիրներ ունեք։ Չնայած ժամանակավոր հաջողություններին և պաշտոնական դիրքի առաջխաղացմանը՝ ձեզ բավական դժվար ժամանակներ են սպասվում։ Պատրաստվե՛ք։

Երկրորդ հատվածի թեստային բառերին նախապատվություն տալն էապես ոչինչ չի փոխում։ Միևնույն է, ձեր էությունը ձեր իսկ գլխին փորձանքներ է բերելու։ Այնպես որ, դո՛ւք էլ պատրաստ եղեք։

«7օր»–ի հոգեբանական վերլուծությունների բաժին

Այս խորագրի վերջին նյութերը