Ֆրանսիայի ՆԳՆ նախկին նախարարը մեղադրվում է կաշառակերության համար
Ֆրանսիայի Ներքին գործերի նախկին ղեկավար Կլոդ Գեանը և Ազգային ոստիկանության նախկին պետ Միշել Գոդենը Փարիզի արվարձանում բերման են ենթարկվել կաշառակերության գործով ցուցմունք տալու համար։ Տեղական լրատվամիջոցների փախանցմամբ՝ կասկածյալները քննվում են կաշառակերության և ֆինանսահարկային իրավախախտումների հարցերով։ Կալանքը ժամանակավոր է՝ մեկ օր, անհրաժեշտության դեպքում՝ ևս 24 ժամ։ Քրգործի հիմք է հանդիսացել քննիչների այն եզրակացությունը, որ 2002-2004 թթ. Կլոդ Գեանն ամեն ամիս ՆԳՆ գանձարանից 10 հազ եվրո կանխիկ դրամ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը։