Լրահոս

17.12.2013 14:45


Ցուցարարները հայտարարությունը հանձնեցին ՍԴ–ին

Ցուցարարները հայտարարությունը հանձնեցին ՍԴ–ին

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համարակգի նախաձեռնության հայտարարությունը հանձնվեց Սահմանադրական դատարանին։ Ազատության հրապարակից դեպի ՍԴ իրականացրած երթի մասնակիցներին ընդառաջ է դուրս եկել ՍԴ աշխատակազմի ղեկավարը, ով հայտնել է, որ ԱԺ 4 խմբակցությունների՝ ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության»՝ համապատասխան օրենքը կասեցնելու դիմումը դատարանը ստացել է երեկ երեկոյան՝ ժամը 16։ին։

–Այժմ ուսումնասիրվում է այն քննություն ընդունելու հարցը,–նշել է նա։

Ի պատասխան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ՍԴ–ի համար որևէ մակարդակով արված մեսիջը չի լինի հրահանգ և դատարանը կգօրծի հանուն ՀՀ–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը