Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի հունվարին
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչև հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 և կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։
Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում փորձում են ներկայացնել հետաքրքիր ծրագրեր՝ կազմված ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ «Կատարելով հայ կոմպոզիտորների գործերը՝ մենք փորձում ենք նրանց ազդակներ ու լիցքեր հաղորդել։ Մեզանում մշտապես խոսում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ընդգծելով, որ մշտապես պետք է կատարել ժամանակակիցների գործերը: Իսկ թե ո՞վ կմնա, պատմությունը կորոշի։ Կատարողի գործը կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչեցնելն է: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համագործակցության արդյունքում մինչև տարվա վերջ, կսկսի գործել օն լայն ռադիո, որը կհեռարձակի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում ձայնագրել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում հնչած բոլոր ստեղծագործությունները, որոնք էլ օն լայն ռադիոյի միջոցով կներկայացվեն հայ երաժշտասերներին։ Օն լայն ռադիոյին հնարավոր կլինի հետևել Հայաստանի պետական երիտասարդական նագախմբի www.syoa.am և կոմպոզիտորների միության առաջիկայում բացվելիք կայքերում։
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ միությունը աջակցելու է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին։ Միությունը համատեղ գեղխորհրդի միջոցով կօգնի ստեղծագործությունների ընտրությանը, քանի որ շատ կարևոր է ճիշտ ժամանակակից երաժշտություն մատուցելը։ Արամ Սաթյանը, չցանկանալով առանձնացնել որևէ երիտասարդ կոմպոզիտորի, նշեց, որ նոր սերունդն ունի իրոք տաղանդավոր ներկայացուցիչներ: