Ուկրաինայի ընդդիմությունն անհանգստացած է Յանուկովիչի՝ Մոսկվա այցից
Ուկրաինայի ընդդիմությունն այսօր երեկոյան մարդկանց Մայդան է կանչել՝ գնահատական տալու նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մոսկվա այցին և «ոչ» ասելու ՄՄ–ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցությունը։
Ընդդիմությունը կարծում է, որ իշխանության նման գործելաոճը կարող է տանել եվրաինտեգրումից Ուկրաինայի վերջնական հրաժարականին, ինչն իրենք թույլ տալ չեն կարող։ Բողոքավորները մտավախություն ունեն, որ նախագահի՝ Մոսկվա այցի ժամանակ կստորագրվի փաստաթուղթ ՄՄ–ին անդամագրվելու վերաբերյալ, սակայն իշխանությունները հերքել են այդ կասակծները։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն։