Լրահոս

17.12.2013 22:32


Ռուսաստանն Ուկրաինայի համար էժանացրել է գազի գինը

Ռուսաստանն Ուկրաինայի համար էժանացրել է գազի գինը

Այսօր տեղի ունեցած Ռուս–ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի շրջանակներում «Գազպրոմն» ու «Նավթոգազը» լրացուցիչ պայմանագիր են ստորագրել։ Համաձայն դրա՝ Ուկրաինա մատակարարվող ռուսական գազը 2014 թվականից կարժենա 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլար՝ ներկայիս 400 դոլարի փոխարեն:

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այդ երկրի՝ Մաքսային միություն մտնելու հարցին անդրադարձ չի կատարվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը