Լրահոս

18.12.2013 10:40


Սուրեն Խաչատրյան. «ԱՄՆ դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ»

Սուրեն Խաչատրյան. «ԱՄՆ դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաև միջազգային հանրությանը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ասել է. «ԱՄՆ դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը