Կոնգրեսական Շիֆը դիմել է Սպիտակ տանը՝ հայկական գորգը տրամադրելու պահանջով
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ կոնգրեսական Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով ԱՄՆ-ի Սպիտակ տնից տրամադրել Ղազիրի գորգը, որն ավելի հայտնի է որպես «Հայ որբերի գորգ», Շիֆի կողմից Կապիտոլիումում կազմակերպվելիք միջոցառմանը ցուցադրելու համար, որին կմասնակցեն Հայոց ցեղասպանությունը վերապրած անձինք, պատմաբաններ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև կոնգրեսականներ և նրանց անձնակազմի ներկայացուցիչներ, և որը նվիրված կլինի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում և ցեղասպանությունից հետո Միացյալ Նահանգների կառավարության կողմից հայ համայնքին ցուցաբերված օգնությանը:
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի նախագահին հասցեագրված կոնգրեսական Շիֆի գրասենյակի կողմից «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տրամադրված նամակն ամբողջությամբ.
«Հարգարժան պարոն նախագահ,
Հայոց ցեղասպանության հիշատակի հարյուրամյակի մոտենալուն հետ մեկտեղ, գալիք մի քանի շաբաթվա ընթացքում ես նախատեսում եմ անցկացնել միջոցառում՝ նվիրված Ամերիկայի կողմից այս սպանդին տրված արձագանքին, այս թվում՝ ամերիկացի դիվանագետների, լրագրողների և Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից գործադրված ջանքերին:
Ամերիկացիներից շատերը, ներառյալ Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերներին, անտեղյակ են Ցեղասպանությանը Ամերիկայի արձագանքի մասշտաբից: Մեր ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածի կազմակերպությունների ջանքերն օգնել են փախստականներին տեղափոխելու և սպանդը վերապրածներին ու նրանց ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու գործին ինչպես Ցեղասպանության տարիներին (1915-23-ը), այնպես էլ այդ ժամանակաշրջանից հետո: Ամերիկայի վեհանձնությունը սակայն իզուր չէր ցուցաբերվել նրանց նկատմամբ, ում մենք օգնություն ենք տրամադրել: Ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող Ղազիր քաղաք տեղափոխված մի խումբ հայ որբեր 1925 թվականին գործել էին մի գորգ, որը հայտնի է դարձել որպես «որբերի գորգ», և նվիրել էին այն ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին: Այս ջանքերը հիշատակելու նպատակով ես կրթական միջոցառում եմ կազմակերպելու այստեղ՝ Կապիտոլիումում, որին մասնակցելու համար նախատեսում եմ հրավիրել Ցեղասպանությունը վերապրածներին, պատմաբաններին, ամերիկահայ համայնքի անդամներին, ինչպես նաև կոնգրեսականներին և նրանց անձնակազմի ներկայացուցիչներին:
Կարծում եմ, որ այս միջոցառման անցկացման շրջանակներում պատշաճ կլինի ցուցադրման դնել Հայոց ցեղասպանության ողբերգության և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Ղազիրի գորգը, և ես դիմում եմ Ձեզ՝ գորգը միջոցառման անցկացման համար տրամադրելու խնդրանքով:
Այս տարի ավելի վաղ Սպիտակ տունը մերժել էր «Սմիթսոնիան» թանգարանում գորգը ցուցադրման դնելու դիմումը՝ հիմնավորելով, որ գրքի ստորագրումը պատշաճ միջոցառում չի համարվում: Այդ ժամանակ Սպիտակ տունը նշել էր, որ այն ուշադրության կարժանացնի գորգն այլ վայրում ցուցադրելու հնարավորությունը, և ես կարծում եմ, որ սա պատշաճ վայր և իրադարձություն կդառնա՝ գորգի ցուցադրման համար:
Հուսով եմ, որ Դուք շուտափույթ կերպով կհարգեք իմ խնդրանքը, և որ Սպիտակ տան կուրատորի գրասենյակը կաշխատի իմ գրասենյակի անձնակազմի հետ՝ 2014 թվականի հունվարին կամ փետրվարին փոխադարձ ընդունելի օրվա մասին պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ: Շնորհակալություն այս հարցում Ձեր ուշադրության համար: Հարգանքներով՝ Ադամ Շիֆ»
Կոնգրեսական Շիֆը դիմել է Սպիտակ տանը՝ հայկական գորգը տրամադրելու պահանջով
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն՝ կոնգրեսական Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով ԱՄՆ-ի Սպիտակ տնից տրամադրել Ղազիրի գորգը, որն ավելի հայտնի է որպես «Հայ որբերի գորգ», Շիֆի կողմից Կապիտոլիումում կազմակերպվելիք միջոցառմանը ցուցադրելու համար, որին կմասնակցեն Հայոց ցեղասպանությունը վերապրած անձինք, պատմաբաններ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև կոնգրեսականներ և նրանց անձնակազմի ներկայացուցիչներ, և որը նվիրված կլինի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում և ցեղասպանությունից հետո Միացյալ Նահանգների կառավարության կողմից հայ համայնքին ցուցաբերված օգնությանը:
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի նախագահին հասցեագրված կոնգրեսական Շիֆի գրասենյակի կողմից «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տրամադրված նամակն ամբողջությամբ.
«Հարգարժան պարոն նախագահ,
Հայոց ցեղասպանության հիշատակի հարյուրամյակի մոտենալուն հետ մեկտեղ, գալիք մի քանի շաբաթվա ընթացքում ես նախատեսում եմ անցկացնել միջոցառում՝ նվիրված Ամերիկայի կողմից այս սպանդին տրված արձագանքին, այս թվում՝ ամերիկացի դիվանագետների, լրագրողների և Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից գործադրված ջանքերին:
Ամերիկացիներից շատերը, ներառյալ Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերներին, անտեղյակ են Ցեղասպանությանը Ամերիկայի արձագանքի մասշտաբից: Մեր ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածի կազմակերպությունների ջանքերն օգնել են փախստականներին տեղափոխելու և սպանդը վերապրածներին ու նրանց ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու գործին ինչպես Ցեղասպանության տարիներին (1915-23-ը), այնպես էլ այդ ժամանակաշրջանից հետո: Ամերիկայի վեհանձնությունը սակայն իզուր չէր ցուցաբերվել նրանց նկատմամբ, ում մենք օգնություն ենք տրամադրել: Ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող Ղազիր քաղաք տեղափոխված մի խումբ հայ որբեր 1925 թվականին գործել էին մի գորգ, որը հայտնի է դարձել որպես «որբերի գորգ», և նվիրել էին այն ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին: Այս ջանքերը հիշատակելու նպատակով ես կրթական միջոցառում եմ կազմակերպելու այստեղ՝ Կապիտոլիումում, որին մասնակցելու համար նախատեսում եմ հրավիրել Ցեղասպանությունը վերապրածներին, պատմաբաններին, ամերիկահայ համայնքի անդամներին, ինչպես նաև կոնգրեսականներին և նրանց անձնակազմի ներկայացուցիչներին:
Կարծում եմ, որ այս միջոցառման անցկացման շրջանակներում պատշաճ կլինի ցուցադրման դնել Հայոց ցեղասպանության ողբերգության և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Ղազիրի գորգը, և ես դիմում եմ Ձեզ՝ գորգը միջոցառման անցկացման համար տրամադրելու խնդրանքով:
Այս տարի ավելի վաղ Սպիտակ տունը մերժել էր «Սմիթսոնիան» թանգարանում գորգը ցուցադրման դնելու դիմումը՝ հիմնավորելով, որ գրքի ստորագրումը պատշաճ միջոցառում չի համարվում: Այդ ժամանակ Սպիտակ տունը նշել էր, որ այն ուշադրության կարժանացնի գորգն այլ վայրում ցուցադրելու հնարավորությունը, և ես կարծում եմ, որ սա պատշաճ վայր և իրադարձություն կդառնա՝ գորգի ցուցադրման համար:
Հուսով եմ, որ Դուք շուտափույթ կերպով կհարգեք իմ խնդրանքը, և որ Սպիտակ տան կուրատորի գրասենյակը կաշխատի իմ գրասենյակի անձնակազմի հետ՝ 2014 թվականի հունվարին կամ փետրվարին փոխադարձ ընդունելի օրվա մասին պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ:
Շնորհակալություն այս հարցում Ձեր ուշադրության համար:
Հարգանքներով՝
Ադամ Շիֆ»
«Ամերիկայի ձայն»