Լրահոս

18.12.2013 11:58


Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ աչքի ոսպնյակն է

Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ աչքի ոսպնյակն է

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս, յուրաքանչյուր օր շփվելով սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքների հետ, ակամայից համակերպվում ենք այն դաժան մտքի հետ, որ Գյումրիում ծայրահեղ աղքատությունն այլևս սահմաններ չունի: Ներկայացվող տեսանյութը երկու անչափահասներ ունեցող մի ընտանիքի մասին է: Նրանքապրում են վարձով` հին ու կիսախարխուլ տանը:

Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից փոքրիկը` չորսամյա Ֆելիքսը, դեռ նորածին հասակից կորցրել էմեկ աչքը, ավելին` օրերս մանկապարտեզում խաղալիս ընկել և կոտրել է ընդամենը երկու ամիս առաջ, բանկի վարկով գնված՝ աչքի արհեստական ոսպնյակը: Հիմա ընտանիքը նորը գնելու միջոցներ պարզապես չունի:
Առավել մանրամասն տեսանյութում՝ http://www.youtube.com/watch?v=n58PV6Ne-0E&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Այս խորագրի վերջին նյութերը