Կ. Կույումջյան. «Ծնելիությունն ու մահացությունը նվազել են»
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօրվա ասուլիսին ներկայացրել է ՀՀ-ում ծնելիության և մահացության ցուցանիշի վիճակագրությունը։
Նրա խոսքերով՝ 2013–ին 30.400 ծնունդ է գրանցվել: Առաջին 9 ամսվա տվյալներով, սակայն 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, 3%-ով նվազել են մահվան դեպքերը, որով էլ, փաստորեն, բնական աճի ցուցանիշը չի փոխվել։Այս տարի մեծ քանակությամբ ծնունդներ են գրանցվել հատկապես սեպտեմբեր և հունվար ամիսներին։
«Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա, 1000 բնակչից մահվան դեպքերը եղել են 9-ը»,–ասել է Կույումջյանը։
Ծնունդների գերակշիռ մասը, ըստ բանախոսի, 20-29 տարեկան կանանց է բաժին ընկնում: Ծնելիության գործակիցը հանրապետության միջին մակարդակից բարձր է եղել Երևանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում, իսկ ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է գրանցվել, որին հաջորդում են Վայոց Ձորը և Տավուշի մարզը:
Կույումջյանի կարծիքով Հայաստանը ծնելիության ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում բավական լավ տեղ է զբաղեցնում:
Կ. Կույումջյան. «Ծնելիությունն ու մահացությունը նվազել են»
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօրվա ասուլիսին ներկայացրել է ՀՀ-ում ծնելիության և մահացության ցուցանիշի վիճակագրությունը։
Նրա խոսքերով՝ 2013–ին 30.400 ծնունդ է գրանցվել: Առաջին 9 ամսվա տվյալներով, սակայն 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, 3%-ով նվազել են մահվան դեպքերը, որով էլ, փաստորեն, բնական աճի ցուցանիշը չի փոխվել։ Այս տարի մեծ քանակությամբ ծնունդներ են գրանցվել հատկապես սեպտեմբեր և հունվար ամիսներին։