Լրահոս

18.12.2013 19:10


Վրաստանում ներկայացվել է «Ամեն տեսակի խտրականության վերացման մասին» նոր օրինագիծը

Վրաստանում ներկայացվել է «Ամեն տեսակի խտրականության վերացման մասին» նոր օրինագիծը

Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ներկայացրեց «Ամեն տեսակի խտրականության վերացման մասին» օրինագծի նոր տարբերակը: Նոր օրինագծի ներկայացմանը ներկա էին իրավապաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային և կրոնական փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետներ:

Այս օրենքի նպատակն է ցանկացած ձևի խտրականության վերացումը: Իրավաբանական և ֆիզիկական անձերի` գոյություն ունեցող օրենսդրության իրավահավասար օգտագործման ապահովում` անկախ իրենց ռասսայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, հասակից, քաղաքացիությունից, ծագումից, բնակության վայրից, ունեցվածքից, ազգությունից և այլն:
Տվյալ օրինագծի ստեղծման աշխատանքները սկսվել են 2013թ.-ի սկզբին: Արդարադատության նախարարի խոսքերով օրինագծի մշակման մասնակցել են, նույնիսկ ակտիվորեն, քաղաքացիական սեկտրի տարբեր խմբեր, այդ թվում նաև, պարզվում է, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. «Օրինագիծը մի քանի անգամ քննարկվել է բաց հանդիպումների ժամանակ: Օրինագծի ստեղծման աշխատանքում պետական գերատեսչություններից բացի ակտիվորեն մասնակցում էին քաղաքացիական բաժնի ներկայացուցիչներ` փորձագետներ, կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, և ոչ կառավարական կազմակերպություններ: Քննարկված առաջարկությունները մասամբ արտացոլված են փաստաթղթում»,- հայտարարել է Արդարադատության նախարարը:
«Արդարադատության նախարարությունն ավարտել է «Ամեն տեսակի խտրականության վերացման մասին» օրինագծի ստեղծման բազմամսյա աշխատանքը: Այդ օրինագիծն ամբողջությամբ և լիովին ստեղծված է Արդարադատության նախարարության կողմից և ոչ կառավարական բաժնի, նախարարների և իրենց տեղակալների հետ խորհրդակցությունից հետո օրինագիծն ուղարկվեց միջազգային զննման: Շատ մեծ աշխատանք անցկացրեցին նաև ԵԱՀԿ գրասենյակից շվեդ փորձագետ Օդիր և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատը: Օրինագծի միջազգային զննումը ստացավ դրական գնահատական: Մենք հաշվի առանք միջազգային զննման առաջարկները և վրացական ոչ կառավարական սեկտորի առաջարկները: Հիմա օրինագիծն արդեն պատրաստ է: Հաջորդ շաբաթ օրինագիծն արդեն կներկայացվի երկրի Կառավարությանը ուսումնասիրման: «Ամեն տեսակի խտրականության մասին» օրենքի ընդունմամբ մենք կիրագործենք գործողությունների ծրագրի` Եվրոպայի հետ վիզայի ազատականացման կարևորագույն նախապայմանը: Այդ նախապայմանի` մեր իրագործման որակից է կախված Վրաստանի սահմանների ապագա բացումը Եվրամիության հետ և Եվրամիության հետ վիզային ռեժիմի հարցի ոչնչացման մասին որոշումը», -նոր օրինագծի ներկայացման ժամանակ հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նոր օրինագծի համաձայն` նախատեսված է «Իրավահավասարության պաշտպանության տեսուչներ» մարմնի ստեղծումը: Տեսուչները լիազորված կլինեն` ուսումնասիրելու քաղաքացիների կամ քաղաքացիների խմբերի դժգոհությունները, որոնք կարծում են, թե խտրականության զոհ են դարձել: Խտրականության փաստի հաստատման դեպքում տեսուչները լիազորված կլինեն քայլեր ձեռնարկել խտրականության վերացման համար, այդ թվում նաև տուգանել վարչական իրավախախտման կոդեքսի համաձայն այն իրավաբանական կամ ֆիզիկական անձերին, որոնք կատարել են հաստատված խտրականությունը: Խտրականության փաստի հաստատման դեպքում ֆիզիկական անձերը կտուգանվեն 100-500 լարի, իսկ իրավաբանական անձերը`500-2.500 լարի:

Ահա թե ինչպես է որոշակիացվում նոր օրինագծի «ուղղակի խտրականություն» տերմինը. «Ուղղակի խտրականությունը դա այն հարաբերությունն է կամ այնպիսի պայմանների ստեղծումն է, երբ մարդիկ ըստ իրենց վերոնշյալ պատկանելության(ռասսա, լեզու, ազգություն, կրոն և այլն) հայտնվում են ոչ իրավահավասար իրավիճակներում այլ անձերի հետ համեմատությամբ: Բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի վերաբերմունքը(խտրականությունը-խմբ.) ծառայում է լեգիտիմ նպատակների և այդ նպատակին հասնելու համար նման վերաբերմունքն անհրաժեշտություն է և համաչափ միջացներով (խտրականության միջոց-խմբ.) է իրագործվում»:

Այդ կերպ բացահայտվում է, որ գոյություն ունեն այնպիսի Լեգիտիմ նպատակներ, որոնց հասնելու համար կարելի է թույլ տալ խտրականության իրագործում:

Յուրաքանչյուր ընթերցող կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է նման իրավիճակում, երբ նրան մերժել են աշխատանքի ընդուվելուց միայն այն բանի համար, որ իր ազգանունն ավարտվում է Յան-ով: Եթե կյանքում ձեր բախտը բերել է և ձեզ ոչ ոք չի մերժել աշխատանք ազգանվան պատճառով, ապա ամենաքիչը դուք լսած կլինեք նման խնդրի մասին ձեր հարազատներից: Ուրեմն, եթե ձեզ հաջողվի ֆիքսել այդպիսի խտրական վերաբերմունքի փաստ, փաաստաթղթայնացնել այն(վկաներ, ձայնագրություն, տեսանյութ կամ այլ նյութեր), ապա դուք ազատ կարող եք դիմել իրավահավասարության պաշտպանության տեսուչին: Իսկ եթե ձեր բախտը բերել է և ձեր աշխատանքի չընդունվելը չեն դիտարկել որպես լեգիտիմ խտրականություն, այսինքն` օրինական խտրականություն, ապա մեծ հավանականություն կա, որ ձեր իրավունքները կվերականգնվեն: Ձեզ կճանաչեն որպես խտրականության զոհ, իսկ իրավախախտը կկրի պատիժ:
Ամեն դեպքում այդպիսի տեսք ունի օրինագիծը: Բնականաբար, այն կարող է դեռևս փոփոխվել… Չէ՞ որ այն պետք է դեռ ուսումնասիրի Կառավարությունը, ապա` Խորհրդարանը, իսկ մենք վերջին ընդունված` տեղական ինքնակառավարման մասին օրենքի օրինակով տեսանք, թե ինչպես կարող է օրենքը փոխվել մինչև անճանաչելություն Խորհրդարանի և այլ ենթակառույցների ուսումնասիրման հետևանքով:
Հարկ է նաև նշել, որ օրինագծի համաձայն տեսուչներին արգելվում է տուգանել խախտողներին մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը: Այդ արգելքի բացատրությունը շատ պարզ է. «Մինչ այդ օրենքը կմտնի ուժի մեջ, չի հասցվի օրենքի պահանջներին համապատասխան գոյություն ունեցող ենթակառույցների համապատասխանաբար կարգավորումը. (այդ թվում նաև օրենսդրություն-խմբ.)»,-ասված է նոր օրինագծի վերջին մասում:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը