Լրահոս

18.12.2013 14:33


Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 8 մլրդ 454 մլն 500 հազար դրամ

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 8 մլրդ 454 մլն 500 հազար դրամ

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 454 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 234 մլն 500 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 220 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 334 մլն 500 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 378 744 598 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.9982 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը