Աշխարհ

18.12.2013 14:50


Ազարով. «Ռուսաստանն Ուկրաինային փրկել է կործանումից»

Ազարով. «Ռուսաստանն Ուկրաինային փրկել է կործանումից»

Ռուսաստանի հետ կնքված նոր համաձայնագրերը թույլ կտան Ուկրաինային խուսափել տնտեսական կործանումից և 2014թ. ստեղծել սոցիալական բյուջե։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ` նման համոզմունք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը։

«Մեզ համար հեռանկար և հստակ վստահություն է ստեղծվել, որ կպահպանենք սոցիալ–տնտեսական և ֆինանսական կայունությունը։ Այժմ ոչինչ չի սպառնում այդ կայունությանը»,–ընդգծել է նա։

Միաժամանակ Կիևը շարունակում է ընդլայնել Եվրամիության հետ համագործակցությունը։

«Այսօր կառավարությունը կանաչ լույս է վառում Ուկրաինայի և ԵՄ–ի միջև 5 համաձայնագիր կնքելու համար»,–հայտնել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը