Դեկտեմբերի 18-ին հայ–ադրբեջանական սահմանին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը՝ Կայանավան (Տավուշ) – Բալա Ջաֆարլի (Ադրբեջանի Ղազախի շրջան) գյուղերի ուղղությամբ: Դիտարկումն առանց միջադեպերի է անցել:
Հայաստանի կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շառովը եւ Պետեր Սվեդբերգը: Ադրբեջանի կողմում դիտարկում են անցկացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Փրայորը: Դիտարկմանը նախորդել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ հանդիպումը: Ի թիվս այլոց՝ քննարկվել էր նաև ադրբեջանական կողմից Պառավաքար գյուղի ճանապարհը գնդակոծելու հարցը:
ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է իրականացրել
Դեկտեմբերի 18-ին հայ–ադրբեջանական սահմանին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը՝ Կայանավան (Տավուշ) – Բալա Ջաֆարլի (Ադրբեջանի Ղազախի շրջան) գյուղերի ուղղությամբ:
Դիտարկումն առանց միջադեպերի է անցել:
Հայաստանի կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շառովը եւ Պետեր Սվեդբերգը:
Ադրբեջանի կողմում դիտարկում են անցկացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Փրայորը:
Դիտարկմանը նախորդել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ հանդիպումը: Ի թիվս այլոց՝ քննարկվել էր նաև ադրբեջանական կողմից Պառավաքար գյուղի ճանապարհը գնդակոծելու հարցը: