Մեկնաբանություն

18.12.2013 16:15


«Սամալյոտի մսի» գերիները

«Սամալյոտի մսի» գերիները

Տարածված լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանի խելքն իրենը չէ քեֆերի ու խնջույքների համար։ Նա գրեթե ոչ մի միջոցառում բաց չի թողնում, ոչ մի պար՝ նույնպես։ Անգամ մոդայիկ է դարձել «նախագահի պարը» ձևակերպումը. հարսի պարից հետո պարում է Սարգսյանն, ու նոր միայն հնչում է «Բարի գիշեր, բարեկամներ»–ը։

Ասում են, թե իշխանական թևը ներկայացնող մարդկանց հարսանիքներին Սերժ Սարգսյանն անտաղանդ ձևով պարում է իր ավանդական դարձած տրնգին՝ արժանանալով ներկաների ցուցադրական ծափողջույններին ու թաքուն «ղժժոցներին»։ Ի դեպ, այս թեմայով բազմաթիվ անեկդոտներ են շրջանառության մեջ հայտնվել։

Ականատեսների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանն իռացիոնալ հակվածություն ունի դեպի սեղանը։ Սննդի չափաքանակի ընդունման գործընթացը մեկ անգամ չէ, որ զարմացրել է Սարգսյանի սեղանակիցներին։

Սարգսյանն ուտում ու կանգ չի առնում, խմում ու չի հագենում, և այդպես շարունակ։ Սա՝ ըստ ականատեսների պատմածի։

Սերժ Սարգսյանի ֆիզիկական տվյալները հաշվի առնելով՝ մի քիչ դժվար է այդ ամենին հավատալը, բայց դե, տասնյակ վկաներ կան։ Մեկը չէ, երկուսը չէ, որ մտածենք, թե բամբասանք է։

Այս ամենի ֆոնին չափից դուրս փարիսեցիական են հնչում Սերժ Սարգսյանի սիրելի վարչապետ Տիգրանի խոսքերն ասկետիկ պահվածքի, համեստ ապրելակերպի և նման այլ բաների մասին։ Սրանք բյուջեն ու այլոց փողերն են «ատկատահան» և օֆշորակոխ անում, ինչի՞ մասին է խոսքը։

Մարդու աչքը որ կուշտ չի լինում, մարմինը հազիվ թե հագենա։ Չի փրկի անգամ «սամալյոտի միսը» կամ էլ գերէկզոտիկ կերակրատեսակ համարվող կենգուրուի ամորձին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը