Լրահոս

18.12.2013 16:42


Վրաստանում «Կարս-Ախալքալաք» երկաթգծի շինարարները գործադուլ են հայտարարել

Վրաստանում «Կարս-Ախալքալաք» երկաթգծի շինարարները գործադուլ են հայտարարել

Кавказский узел –ը տեղեկացնում է, որ Վրաստանում «Կարս-Ախալքալաք» երկաթգծի վրա աշխատող մոտ 50 շինարար գործադուլ է հայտարարել։ Աշխատողները պահանջում են վճարել աշխատավարձերը։ Շինարարները սպառնում են զանգվածային ցույցեր իրականացնել, եթե արդեն 1 տարի չվճարված աշխատավարձի պարտքերը չմարվեն։ Շինարարությամբ զբաղվող «Փարախի» ընկերությունն ի պատասխան՝ ասել է, որ շինարարները վարձվել են միջնորդների կողմից, ովքեր էլ պարտավոր են իրականացնել այդ վճարումները։

«Կարս-Ախալքալաք» երկաթգծի շինարարությունը սկսվել է 2005թ. դեկտեմբերի 1-ին՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի շրջանակներում, որը պետք է միավորի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի երկաթգծերը։

Այս խորագրի վերջին նյութերը