Աշխարհ

18.12.2013 17:05


Մերկելը խնդրել է Ուկրաինային չդնել երկընտրանքի առաջ՝ ԵՄ, թե՞ ՌԴ

Մերկելը խնդրել է Ուկրաինային չդնել երկընտրանքի առաջ՝ ԵՄ, թե՞ ՌԴ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Եվրամիության դռներն Ուկրաինայի համար նախկինի պես բաց են։

«Առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ»,–ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայից ԵՄ–ն սպասում է այն, ինչ յուրաքանչյուր այլ երկրից՝ բողոքի գործողություն իրականացնելու իրավունքի իրացման երաշխիքներ և ժողովրդավարական հիմնարար սկզբունքների կիրառում։

«Չի կարելի հասցնել այն իրավիճակին, որ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև գտնվող երկիրը ստիպված լինի կտրուկ որոշում կայացնել՝ սրա կողմից է, թե՞ նրա կողմից»,–ավելացրել է Մերկելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը