Լրահոս

18.12.2013 17:00


Փարիզում ստորագրվեց Հայաստանում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված վարկավորման վերաբերյալ համաձայնագիր

Փարիզում ստորագրվեց Հայաստանում սոցիալապես անապահով խավերի բնակարանային   պայմանների բարելավմանն ուղղված վարկավորման վերաբերյալ համաձայնագիր

Դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրվեց 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ։

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը