Լրահոս

18.12.2013 17:20


«Սերժ Սարգսյանն ուզում է համոզել մեզ, թե դեռ ամոթի զգացում ունի»

«Սերժ Սարգսյանն ուզում է համոզել մեզ, թե դեռ ամոթի զգացում ունի»
Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարություն կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը անդրադարձել է կենսաթոշակային կուտակային համակարգի խնդրին ու նշել. «..Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած՝ ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից...»։
Այսինքն, Սերժ Սարգսյանն ուզում է համոզել մեզ, թե դեռ ամոթի զգացում ունի, ու վատ է զգում երկիրը կործանման հասցնելու համար: ՉԵՄ ՀԱՎԱՏՈւՄ!
Բայց ենթադրենք, թե ինչ-որ հրաշքով Սերժի մոտ հանկարծ խիղճն է արթնացել, ու նա որոշել է ներողություն խնդրի իր բոլոր չարագործությունների համար, ապա այս պարագայում նա պետք է ներողություն խնդրի առնվազն հետևյալ կետերի համար.
*իր իշխանության ողջ ընթացքում բոլոր համապետական և ՏԻՄ ընտրությունների կեղծումն ու ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքի խախտման,
*մարտի մեկին 10 անմեղ զոհերի գնով աթոռ զավթելու,
*հայ-թուրքական տխրահռչակ դիվանագիտության նախաձեռնման,
*բոլոր հարևանների, Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման,
*Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելը, ինչի արդյունքում ունեցանք 2008թ. ճգնաժամի (որն, իրենց իսկ պնդմամբ, պետք է շրջանցեր մեզ),
*Իր նշանակած կառավարության շնորհիվ գրանցեցինք տնտեսության անկում` 14,5 տոկոսով (վերջից երկրորդն էինք, զիջեցինք միայն Ուկրաինային),
*վերջին 5 տարում պաշտոնական տվյալներով 300 000 ՀՀ քաղաքացու արտագաղթի,
*աղքատության մակարդակն արդեն հասնում է 40 տոկոսի,
*մանր ու միջին բիզնեսի ոչնչացում` անտանելի հարկային բեռի պատճառով,
*անարդարություն բոլոր դատական, պետական ոլոԼՈրտներում
*անպաշտպանության զգացումի,
*վաղվա օրվա հանդեպ անվստահության.....
Ցուցակը կարելի է շարունակել անվերջ: Եւ եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանում է ապաշխարել, ապա պետք է ներողություն խդրի այս ամենի համար ու հեռանա, քանի դեռ ունի այդ հնարավորությունը, քանի որ խնդիրն արդեն օրհասական է. կա՛մ Սերժի նախագահությունը, կա՛մ Հայաստանի հետագա գոյությունը. երրորդ տարբերակ լինել չի կարող:
Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը