Վահագն Խաչատրյան. «Գազի պարտքը եղել է ընտրությունների գինը»
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Հետք»–ին տված հարցազրույցում ասել է, որ գազի մատակարարումների համար 300 մլն դոլար պարտքը ձևավորվել է 2011-2013 թթ., այսինքն՝ 2012 թ. խորհրդարանական, 2013 թ.՝ նախագահական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
«Կարող եմ ասել, որ այդ պարտքը եղել է այդ ընտրությունների գինը, որի միջոցով հնարավորություն է տրվել գործող իշխանությանը վերարտադրվել: Դա եղել է հենց այդ վերարտադրվելու, իրենց իշխանությունը պահելու գինը,–ասել է Վ. Խաչատրյանը,–նշանակում է, որ այդ գումարները եղել են PR ակցիաներ նախընտրական քարոզչություն ապահովելու համար, և երկրորդը՝ քանի որ երբևիցե գործող իշխանությունն ընտրության արդյունքներով չի ընտրվել, ինքը միշտ ընտրվել է իր հայտարարած թվերի արդյունքում, և հասարակության մեջ մեծ դժգոհություն չառաջացնելու համար, չի խոսել այն մասին, թե ինչու գազը թանկացավ և այլն, և այլն: Այդ հանգամանքից ելնելով՝ թաքցրել են: Սա եղել է իշխանության վերարտադրության համար ծախսված գումար»: