Լրահոս

18.12.2013 17:50


Թբիլիսիի քաղաքապետին մեղադրել են պետական միջոցների վատնման մեջ

Թբիլիսիի քաղաքապետին մեղադրել են պետական միջոցների վատնման մեջ

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավեին մեղադրանք է ներկայացվել պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ մեծ չափերի պետական միջոցներ վատնելու համար։ newsru.com–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը։ Խոսքը մոտ 28.2 մլն դոլարի մասին է, որը հատկացվել է Թբիլիսիի զարգացման հիմնադրամին երկրի վերականգնման և զարգացման նպատակով։ Վրաստանի դատախազության հաղորդագրության մեջ ասված է, որ Գիգի Ուգուլավը և հանցավոր խմբակցության անդամները վատնել են հիմնադրամին պատկանող միջոցները՝ 48.180.960 լարի, «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախընտրական արշավի ֆինանսավորման ժամանակ։

Քաղաքապետը, սակայն, իրեն ուղղված մեղադրանքն անհիմն է համարում՝ դրա տակ քաղաքական ենթատեքստ տեսնելով։ Նա կարծում է, որ այդ կերպ իշխանություններն ուզում են հեռացնել իրեն 2014–ին կայանալիք Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններից։

Այս խորագրի վերջին նյութերը