ՀՀ բնակչության 53,6%–ի կյանքը տնտեսական ճգնաժամի պատճառով շատ է վատացել
Մամլո ասուլիսի ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե այս տարվա հոկտեմբերի 22-24-ը անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզ է դարձել, որ ՀՀ բնակչության 53,6%-ը համարում է՝ տնտեսական ճգնաժամի պատճառով իրենց կյանքը շատ վատացել է։
Հարցվողների ընդամենը 2,3%-ն է նշել, որ իրենց կյանքն այս ընթացքում լավացել է։ «Անփոփոխ լավ է» պատասխանը տվել է 12%-ը, իսկ «անփոփոխ վատ է»՝ 31,2%-ը։ Բնակչության 6,9%-ը դժվարացել է պատասխանել, թե ինչ ազդեցություն է ունեցել ճգնաժամը Հայաստանի վրա։
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ընտանիքի կացության վրա» հարցադումից հետևյալ պատկերն է ստացվել.

Ընտանիքիս անդամները ստիպված արտագաղթել են
14,5%
Կորցրել ենք մեր բիզնեսը
2,7%
Վաճառել ենք բիզնեսը
0,6%
Կորցրել ենք աշխատանքը
16,1%
Թողել ենք ուումնական հաստատությունը
2,2%
Հրաժարվել ենք բուժումից
10,0%
Ստիպված պարտքեր ենք կատարել
25,4%
Պատասխան չկա
28,6%
7or.am