Լրահոս

19.12.2013 19:58


Ամերիկացին վիճակախաղով Պիկասսոյի կտավ է շահել

Ամերիկացին վիճակախաղով Պիկասսոյի կտավ է շահել

«Agence France-Presse»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակիչը «Sotheby’s» աճուրդի տանն անցկացվող միջազգային բարեգործական վիճակախաղում շահել է 1 մլն եվրո արժողությամբ Պաբլո Պիկասսոյի կտավը։ Վիճակախաղի տոմսերը եղել են 50 հազ հատ, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 100 եվրո։

Իսպանացի հայտնի նկարչի 1914թ. «L'Homme au Gibus» աշխատանքի սեփականատեր է դարձել հակահրդեհային սարքավորումների տեղադրմամբ զբաղվող 25-ամյա Ջեֆրի Գոնանոն։

Այս խորագրի վերջին նյութերը