Աշխարհ

19.12.2013 12:43


Կլիչկոն ընդդիմադիրներին կոչ է արել չլքել Կիևի Ազատության հրապարակը

Կլիչկոն ընդդիմադիրներին կոչ է արել չլքել Կիևի Ազատության հրապարակը

Ընդդիմադիր «Հարված» կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Կլիչկոն կոչ է արել շարունակել Կիևի Ազատության հրապարակում ընթացող բողոքի գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը։

Կլիչկոյի խոսքերով՝ հրապարակը չպետք է լքել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել հաղթանակի։ Դա կարող է տևել ամիսներ և ավելի։

«Մենք կպայքարենք երկրում նոր կառավարության, նոր խորհրդարանի, նոր նախագահի համար»,–ասել է բռնցքամարտիկը՝ ավելացնելով, որ երկրի նոր առաջնորդը կստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կլիչկոն հրաժարվել էր չեմպիոնի իր տիտղոսից՝ հայտարարելով, որ ամբողջովին նվիրվում է քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում շուրջ մեկ ամիս է՝ բողոքի ցույցեր են ընթանում այն բանից հետո, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչն Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը