Լրահոս

19.12.2013 12:46


Ն. Մուրադխանյան. «Կենսաչափական անձնագիր ձեռք բերելը պարտադիր չէ»

Ն. Մուրադխանյան. «Կենսաչափական անձնագիր ձեռք բերելը պարտադիր չէ»

2012թ. հունիսից, երբ Հայաստանում ներդրվել է կամավոր հիմունքներով կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտ ստանալու համակարգը, մինչ օրս նույնականացման քարտ է ստացել 91.000–ից ավելի մարդ, կենսաչափական անձնագիր՝ ավելի քան 4,5: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:

Նա ընդգծել է, որ կենսաչափական անձնագրերը հեշտացնում են օտարերկրյա դեսպանատների կողմից մուտքի վիզաների տրամադրման և սահմանահատումների գործընթացը։

–Կենսաչափական անձնագիրն օրվա պահանջն է։ Շուտով որոշ երկրներ թույլ չեն տա առանց կենսաչափական անձնագրի մուտք գործել իրենց տարածք,-ասել է Ն. Մուրադխանյանը՝ ավելացնելով, որ, ի տարբերություն նույնականացման քարտի, կենսաչափական անձնագիր ձեռք բերելը պարտադիր չէ։

Նշենք, որ 2014թ. հունվարի 1–ից պարտադիր կերպով նույնականացման քարտ ձեռք բերելու պետական տուրքը 3 հազար դրամ է, իսկ կենսաչափական անձնագրինը՝ 25 հազար դրամ:

Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին և 16 տարին լրացած քաղաքացիներին նույնականացման քարտը կտրամադրվի անվճար:

Հին նմուշի անձնագրերն ուժի մեջ կլինեն մինչ ժամկետի ավարտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը