Լրահոս

19.12.2013 13:02


Պուտինը Սնոուդենի քայլն ազնիվ է համարում

Պուտինը Սնոուդենի քայլն ազնիվ է համարում

Այսօր հրավիրված մեծ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անձամբ չի հանդիպել ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հետ։

Անձամբ ծանոթ չեմ նրա հետ։ Ես շատ գործեր ունեմ, նա էլ իր գործերով է զբաղված,–ասել է Պուտինը՝ միաժամանակ խոստովանելով, որ իր համար Սնոուդենի անձը հետաքրքիր է։

–Նրա շնորհիվ միլիոնավոր մարդկանց մտածելակերպը փոխվեց, այդ թվում՝ խոշոր քաղաքական գործիչների առումով։ Ինձ նաև հետաքրքրում է, թե ինչպե՞ս է նա համարձակվել գնալ այդ քայլին, ինչպե՞ս է պատրաստվում ապրել, որտե՞ղ։ Իհարկե նրա կատարած քայլն ազնիվ է,–նշել է Պուտինը։

ՌԴ նախագահն ավելացրել է, որ Սնոուդենն ի՛նքը պետք է ընտրի իր ճանապարհը, իսկ իրենք նրան այդ հարցում ո՛չ օգնում են, ո՛չ էլ խանգարում.

–Մենք նրան ընդամենը ապաստան ենք տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը