«Կարծես այս ռեժիմն անգամ սեփական շահի մասին ունի սխալ պատկերացում»
Երկրում ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել անգամ այս վիճակի մեղավորներին՝ գործող ռեժիմին: Բանն այն է, որ անգամ պաշտոնական թվերն են սարսափազդու. անարդարություն, անպատժելիություն, կոռուպցիա, թանկացումներ, ու այս ամենը տեսանելի է բոլորին:Վերջինս էլ պատճառն է արտագաղթի նման տոկոսի: Ռեժիմը ստիպված է քայլեր ձեռնարկել, քանի որ նախագահ, վարչապետ կամ շարքային չինովնիկ լինելու համար պետք է ունենալ նախ և առաջ պետություն: Պետություն ունենալու համար՝ հասարակություն, իսկ արտագաղթի նման տեմպերով 2 տարի անց երկրում կմնա այնքան մարդ, որ նախագահը լավագույն տարբերակում կվերածվի նահանգապետի, իսկ բարձրաստիճան չինովնիկները՝ նահանգապետարանի կամ գյուղապետարանի աշխատողների: Արտագաղթը կանխելն առաջին հերթին բխում է հենց ռեժիմի շահերից, բայց կարծես այս ռեժիմն անգամ սեփական շահի մասին ունի սխալ պատկերացում:

Հովհաննես Գևորգյանի ֆեյսբուքյան էջից