Մեկնաբանություն

19.12.2013 13:50


Հարկվող սեքսի և այլնի վերաբերյալ առաջարկներ ՀՀ իշխանություններին

Հարկվող սեքսի և այլնի վերաբերյալ առաջարկներ ՀՀ իշխանություններին

Մի քանի խորհուրդ իրենց տուրքերով, տույժ ու տուգանքներով բոլորիս հետևից ընկած Հայաստանի իշխանություններին։

Բնակարաններում մահճակալները, բազմոցները, աթոռները, զուգարանակոնքը պետք է շրջանակված լինեն կարմիր գծերով (դրանցից օգտվելու միայն առաջին 5 րոպեներն են անվճար),

պարտադիր պետք է ապահովագրվեն ընտանի կենդանիները, սիրուհիներն ու սիրեկանները,

ուրախության տարբեր միջոցառումներին և սգո արարողություններին 10-ից ավելի մասնակցի դեպքում դրանց կազմակերպիչները պետք է նախապես ստանան քաղաքապետարանի (գյուղապետարանի) թույլտվությունը,

1920 թ.–ից հետո ծնված բոլոր անձանցից պարտադիր գանձվելու է պետական տուրք գերեզմանոցում հողակտոր ունենալու համար,

շաբաթական 1 անգամից ավելի սեքսով զբաղվելու համար անձը պարտադիր պետք է ունենա Առողջապահության նախարարության համապատասխան լիցենզիան (սեքսի վերահսկողությունը իրականացվելու է ննջասենյակներում տեղադրված տեսախցիկների և արագաչափ սարքերի միջոցով),

Աստծո հետ հաղորդակցվելը պետք է լինի բացառապես եկեղեցիներում՝ երկու հոգևորականի ներկայությամբ (Կճոյանի «հոգևոր» ներկայությունը պարտադիր է),

իշխանություններին հայհոյելը, անիծելն ու նզովելը այսուհետև հնարավոր կլինի միայն դրա համար առանձնացված հատուկ վայրերում իշխանության՝ երեքից ոչ պակաս ներկայացուցչի առկայության դեպքում,

1950թ.–ից բարձր, ոչհայկական արտադրության ցանկացած մեքենայից գանձվելու է շքեղության հարկ,

աշխատանքային լեզու համարվող ռուսերենին չտիրապետելը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով...

Ինչպիսի՞ առաջարկներ էին։ Դե «դավայծե», տեսեք՝ ինչ եք անում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը