Լրահոս

19.12.2013 14:11


Ռուսական որևէ կազմակերպություն, «Գազպրոմից» բացի, իրավունք չունի գազ ներկրել

Ռուսական որևէ կազմակերպություն, «Գազպրոմից» բացի, իրավունք չունի գազ ներկրել

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց այս տարվա դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Aravot.am–ի փոխանցմամբ՝ այս համաձայնագրից բացի՝ բանավոր ընթացակարգով լսվեց նաեւ երկու կառավարությունների միջեւ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Ի դեպ, ՍԴ է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահը:

Մանրամասները՝ aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը