Լրահոս

19.12.2013 14:33


Թուրքիայում հրաժարական է տվել երեք նախարար

Թուրքիայում հրաժարական է տվել երեք նախարար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի Արդարադատության նախարարությանն էր ուղարկվել կոռուպցիայի մեջ մեղադրվող 4 նախարարների ձերբակալման մասին համապատասխան փաստաթուղթը։

«Ռոսբալտը», թուրքական լրատվամիջոցներին հղումով, գրում է, որ աղմկահարույց այդ հարցի պատճառով արդեն հրաժարականի որոշում է կայացրել երեք թուրք նախարար։ Էկոնոմիկայի նախարար Զաֆար Չագլայանը, Ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլյարը և Քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը, որոնց որդիները մեղադրվում են կաշառակերության մեջ, արդեն հայտարարել են Թուրքիայի վարչապետին իրենց հրաժարականների մասին։

Թուրքական աղբյուրները դեռ չեն հրապարակում 4–րդ նախարարի անունը։ Տեղական «Ջումհուրիեթ» պարբերականը գրում է, որ կարող է ձերբակալվել նաև վարչապետ Էրդողանի որդին։

Այս խորագրի վերջին նյութերը