Լրահոս

19.12.2013 14:57


ԵՄ-ն Հայաստանին ևս 4,8 մլն եվրո կհատկացնի

ԵՄ-ն Հայաստանին ևս 4,8 մլն եվրո կհատկացնի

Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը 4.8 մլն եվրո է հատկացրել Հայաստանին` Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման և Եվրոպական միության և միջազգային առևտային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականցվող բարեփոխումների դիմաց: Երևանում ԵՄ գրասենյակից տեղեկացնում են, որ այն հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև 2010 թվականին համաձայնեցված բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն եվրո, որից 20 մլն եվրոն հանդիսանում է բյուջետային օժանդակություն:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը